Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդականն ասում է, որ պատերազմի պատճառով Ուկրաինայից եվրոպական երկրներ մեկնած մարդիկ զանգվածաբար վերադառնում են հայրենիք
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդականն ասում է, որ պատերազմի պատճառով Ուկրաինայից եվրոպական երկրներ մեկնած մարդիկ զանգվածաբար վերադառնում են հայրենիք

Պատերազմի պատճառով Ուկրաինայից եվրոպական երկրներ մեկնած մարդիկ զանգվածաբար վերադառնում են հայրենիք։ Վերջին տվյալներով՝ հարկադիր վերաբնակների 60 տոկոսը վերադարձել է երկիր։ Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկությունը տարածել են երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվին հենվելով։

Նա ասել է, որ 7,6 միլիոն մարդ լքել է երկիրը Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո:

«Չնայած ռիսկերին, մենք նկատում ենք, որ ուկրաինացիները զանգվածաբար վերադառնում են հայրենիք։ Նման մարդիկ արդեն 4,8 միլիոն են։ Երկրից հեռացածների գրեթե 60 տոկոսը վերադարձել է»,- ասել է նախարարի խորհրդականը։

Անդրուսիվի խոսքով՝ երկիր վերադարձող ուկրաինացիների թիվը կրկին կավելանա։

«Արտասահմանում ապրելու պայմանները հազվադեպ են լավ: Շատ դեպքերում այդ մարդիկ ստիպված են վարձակալել թանկարժեք տներ կամ ապրում են մարզասրահներում: Դժվար է որակյալ ծառայություն գտնելը, դրա համար անհրաժեշտ է լեզվի լավ իմացություն։ Ուստի պետք չէ վախենալ, որ ուկրաինացիները չեն վերադառնա իրենց հայրենիք»,- ասել է նախարարի խորհրդականը։