Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտարարում է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների արդյունքում առնվազն 15 մարդ է զոհվել, 75-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի վրա ռուսական հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 75-ը՝ վիրավորվել։
Նրա խոսքով՝ ռուսները կրակ են բացել Կիեւի մի քանի շրջանների վրա, որտեղ վնասվել են ենթակառուցվածքները, մեքենաներն ու պահեստները, երկու մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։ Հարձակում է տեղի ունեցել նաև Լվովում, որտեղ տուն է վնասվել, մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել։
Դնեպրում հարձակում է տեղի ունեցել առևտրի կենտրոնի վրա, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Վնասվել է ծննդատուն, իսկ Օդեսայում հարձակման հետեւանքով տուժել են բնակելի տներ, որոնց փլատակների տակ ենթադրվում է, որ մարդիկ են մնացել։ Օդեսայում եւս երկու շենք է վնասվել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը 17 հարկանի բնակելի շենքից տարհանել է 23 մարդու։ Ընդհանուր առմամբ զոհվել է երկու, վիրավորվել՝ 15 մարդ։
Կլիմենկոյի խոսքով՝ Ռուսաստանը լուսադեմից սկսել է ռմբակոծել Խարկովի շրջանը։ Մեկ մարդ մահացել է, ինը հոգի վիրավորվել, տեղում մոբիլիզացված է բուժանձնակազմը։ Հարձակում է իրականացվել նաև Զապոռոժյեի ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ Մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։