Ուկրաինայի Նախարարների կաբինետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախկին նախարարի հինգ տեղակալներին
Ուկրաինայի Նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի տեղակալներին։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեզնիկովի հինգ տեղակալներ հրաժարական են տվել։
Տեղեկության համար՝ Ուկրաինայի Ռադան սատարել է սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի պաշտոնանկությանը։ Ռեզնիկովին ազատ արձակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինայում առաջին անգամ փոխվեց պաշտպանության նախարարը։ Ռեզնիկովի փոխարեն նշանակվել է Ռուստեմ Ումերովը։