Ուկրաինայի նախագահի խորհրդականն ասում է, որ Ուկրաինան դիտարկում է Մինսկում բանակցություններ վարելու Մոսկվայի առաջարկը
Ուկրաինան դիտարկում է Մինսկում բանակցություններ վարելու Մոսկվայի առաջարկը,- «CNN»-ին ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքս Արեստովիչը։
Մինսկում բանակցություններ վարելու հարցը օրակարգային է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հանդիպման պատրաստակամություն է հայտնել։
Ի պատասխան Ուկրաինայի նախագահի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը պատրաստ է Մինսկ պատվիրակություն ուղարկել պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի մակարդակով։