Ուկրաինայի նախագահի վարչությունիցից հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին մտահոգված է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության պատճառով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անհանգստացնում է Վրաստանից ստացված լուրերը, որ այսօր ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին:
«Մենք ուշադիր հետեւում ենք Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության մասին տեղեկատվությանը: Նախագահ Վլադիմիր Զելենսկուն մտահոգում են նման լուրերը և իրավիճակի հնարավոր զարգացման վերաբերյալ Վրաստանում արված հայտարարությունների տոնայնությունը: Ուկրաինան վրացական կողմից բացատրություն է պահանջում Ուկրաինայի քաղաքացու դեմ նման քայլի դիմելու բոլոր հանգամանքների և պատճառների վերաբերյալ», – գրել է Նիկիֆորովը:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է: Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Րոպեներ առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Միխեիլ Սաակաշվիլին արդեն ձերբակալված է:
ՆԳՆ-ն տարածում է Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու կադրերը: