Ուկրաինայի նախագահի վարչակազմ. 2023 թվականի առաջին ինը ամիսներին արևմտյան ընկերությունները 2,9 միլիարդ դոլարի կարևոր բաղադրիչներ են մատակարարել Ռուսաստանին
Ուկրաինայի նախագահի վարչակազմ. 2023 թվականի առաջին ինը ամիսներին արևմտյան ընկերությունները 2,9 միլիարդ դոլարի կարևոր բաղադրիչներ են մատակարարել Ռուսաստանին

Արևմտյան ընկերությունները 2023 թվականի առաջին ինն ամիսներին 2,9 միլիարդ դոլարի կարևոր բաղադրիչներ են մատակարարել Ռուսաստանին, ասվում է Երմակ-Մաքֆոլ խմբի նոր զեկույցում, որն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկությունների վրա: Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի նախագահի վարչակազմը։

Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի կողմից ոչնչացված կամ առգրավված ռուսական զենքի նմուշներում հայտնաբերվել են արեւմտյան ընկերությունների արտադրած ավելի քան 250 բաղադրիչ։ Փորձագետներն անհրաժեշտ են համարում միջոցներ ձեռնարկել արտահանման վերահսկողության համար՝ կանխելու Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու փորձերը։

«Ռուսաստանի զենք արտադրելու կարողության սահմանափակումը առանցքային է։ Սա համարում եմ պատժամիջոցների քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը։ Շատ բան է արվել, սակայն մեր խմբի փորձագետները մատնանշում են արդյունավետությունը բարձրացնելու բազմաթիվ ուղիներ: Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Ֆրիման Սփոգլի միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մայքլ Մաքֆոլը։