Ուկրաինայի նախագահի և Հռոմի պապի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ուկրաինայի նախագահի և Հռոմի պապի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ուկրաինայի նախագահի և Հռոմի պապի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին սոցցանցերում տեղեկություն է տարածում Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ նա շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Ուկրաինային և ուկրաինացիներին Սուրբ Ծննդյան շնորհավորանքների, ինչպես նաև արդար խաղաղություն մաղթելու համար։

«Մենք քննարկել ենք մեր համատեղ աշխատանքը «Խաղաղության բանաձևի» իրականացման ուղղությամբ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ «Խաղաղության բանաձևի» իրականացման գործընթացում արդեն ներգրավված է ավելի քան 80 երկիր։