Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինան և Եվրամիությունը մոտ ապագայում անվտանգության մասին համաձայնագիր կստորագրեն
Ուկրաինան և Եվրամիությունն անցկացրել են անվտանգության փաստաթղթի շուրջ բանակցությունների վերջին փուլը։ Կողմերը նախատեսում են փաստաթուղթը ստորագրել մոտ ապագայում։ Այս մասին տեղեկատվություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով նախագահի գրասենյակի վրա։
«Ուկրաինայի և Եվրամիության բանակցային թիմերը վերջնական տեսքի են բերել անվտանգության փաստաթղթի տեքստի վերաբերյալ համաձայնագիրը և որոշել, որ այն կստորագրվի մոտ ապագայում»,- նշված է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Եվրամիությունը խոստանում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև օգնել վերակառուցման, զորավարժությունների, պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման, հիբրիդային սպառնալիքների և կիբերհարձակումների դեմ պայքարում համագործակցելու համար։