Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինի հետ։ Համապատասխան տեղեկությունը տարածում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։

Ըստ նրանց՝ Երմակն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է ճակատում տիրող իրավիճակի և ագրեսորի դեմ ուկրաինացի ժողովրդի հերոսական դիմադրության մասին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահ Էրդողանի ներկայացուցչի հետ խոսել է նաև Մարիուպոլ քաղաքում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի մասին։ Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի անվտանգության արդյունավետ միջազգային երաշխիքների համակարգի զարգացմանը։

Ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի՝ Ուկրաինան շահագրգռված է, որ Թուրքիան լինի անվտանգության միջազգային երաշխիքների համակարգի կողմերից մեկը։