Ուկրաինայի նախագահը Յուլիա Սվիրիդենկոյին է առաջարկել վարչապետի պաշտոնը
Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության՝ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ, որտեղ լսել է նրա զեկույցը Հռոմում Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողովում ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։
«Մենք քննարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել ուկրաինացիների աջակցությունը և մեծացնել մեր զենքի արտադրությունը։ Այդ նպատակով մենք սկսում ենք գործադիր իշխանության վերափոխումը։ Ես առաջարկել եմ, որ Յուլիա Սվիրիդենկոն ստանձնի Ուկրաինայի կառավարության ղեկը և էապես թարմացնի դրա աշխատանքը։ Ես սպասում եմ, որ նոր կառավարությունը մոտ ապագայում կներկայացնի իր գործողությունների ծրագիրը», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի ներկայիս վարչապետ Դենիս Շմիգալը, ենթադրաբար, կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովը կնշանակվի Ուկրաինայի դեսպան ԱՄՆ-ում: Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, նախատեսվում է մի քանի նախարարությունների միավորում։