Ուկրաինայի նախագահը Խարկովի ռմբակոծումը որակել է ռազմական հանցագործություն
Ուկրաինայի նախագահը Խարկովի ռմբակոծումը որակել է ռազմական հանցագործություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի ռմբակոծումը որակել է ռազմական հանցագործություն։

Խարկովում կասետային ռումբերի թիրախ են դարձել բնակելի շենքերը, ինչի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երեք անչափահաս:

«Սա ակնհայտորեն ռազմական հանցագործություն է։ Խաղաղ քաղաք: Խաղաղ բնակելի տարածք: Ռազմական հաստատություններ չկան: Տասնյակ ականատեսներ վկայում էին, որ դա ոչ թե սխալմամբ կրակելու, այլ մարդկանց դիտավորյալ ոչնչացում էր։ Ռուսները գիտեին, թե որտեղ են կրակում: Այս հանցագործության համար անպայման միջազգային տրիբունալ կլինի»,- ասել է Զելենսկին։