ՈՒկրաինայի նախագահը համակրելի մարդ է և ցանկանում է իրավիճակը փոխել դեպի լավը. Վլադիմիր Պուտին
ՈՒկրաինայի նախագահը համակրելի մարդ է և ցանկանում է իրավիճակը փոխել դեպի լավը. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը գտնում է, որ ՈՒկրաինայի նախագահը համակրելի մարդ է և ցանկանում է իրավիճակը փոխել դեպի լավը: Այս հայտարարությունը Վլադիմիր Պուտինը արել է համաժողովի ժամանակ: Լրատվությունն այս մասին տարածում է ուկրաինական մամուլը:

«Ի՞նչ հարաբերություններ ունեմ ես Զելենսկու հետ: Ոչ մի: Ես նրան երբեք չեմ տեսել, մենք ծանոթ չենք, զրուցել ենք հեռախոսով: Ինձ թվում է, նա շատ համակրելի և անկեղծ մարդ է: Իմ կարծիքով նա իսկապես ցանկանում է իրավիճակը փոխել դեպի լավը, այդ թվում Դոնբասում»,-ասել է Վլադիմիր Պուտինը, և ավելացրել թե չգիտի, արդյոք կստացվի այս ամենը ՈՒկրաինայի նախագահի մոտ թե ոչ:

Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հավանաբար միմյանց կհանդիպեն դեկտեմբերի 9-ին, Փարիզում, Նորմանդական քառյակի գագաթնաժողովի շրջանակներում: