Ուկրաինայի մշակույթի նախարարը կմասնակցի Վախտանգ Կիկաբիձեի հուղարկավորությանը
Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն կմասնակցի Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի հուղարկավորությանը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախարարը Թբիլիսի կժամանի վաղը։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի դեսպանությունից, Տկաչենկոն ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում նախատեսվող հրաժեշտի արարողության ժամանակ կարդալու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։
Վաղը Վախտանգ Կիկաբիձեին դուրս կբերեն Թբիլիսիի Մեծ համերգասրահից և, ըստ նրա կտակի, կհուղարկավորեն Վերայի գերեզմանատանը՝ ընտանիքի անդամների կողքին։
Հունվարի 15-ին 84 տարեկան հասակում մահացել է երգիչ, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն։