Ուկրաինայի Միկոլաև քաղաքի կառավարության վարչակազմի շենքի վրա երեկ տեղի ունեցած հարվածների զոհերի թիվը հասել է 12-ի
Ուկրաինայի Միկոլաև քաղաքի կառավարության վարչակազմի շենքի վրա երեկ տեղի ունեցած հարվածների զոհերի թիվը հասել է 12-ի

Ուկրաինայի Միկոլաև քաղաքի կառավարության վարչակազմի շենքի վրա երեկ տեղի ունեցած հարվածների զոհերի թիվը հասել է 12-ի։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել է։

Ինչպես BBC-ին հայտնել է Միկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, շենքում զինվորներ չեն եղել, այնտեղ եղել են միայն անվտանգության ուժերի և վարչակազմի աշխատակիցներ։

Սենկևիչի խոսքով՝ ռուսական ուժերի թիրախը կարող էր լինել շրջանի նահանգապետ Վիտալի Կիմը, ով հարձակման պահին վարչական շենքում չի եղել։

Երեկ առավոտյան հրթիռ է ընկել ինը հարկանի շենքի վրա։ Հարձակման հետևանքով ավերվել է Վիտալի Կիմի գրասենյակը։