Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ Բաթումիի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել համերաշխության ցույց
Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ Բաթումիի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել համերաշխության ցույց

Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ Բաթումիի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել համերաշխության ցույց։ Հանրահավաքին Աջարիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների հետ միասին ներկա են եղել նաև տեղացիներ և Բելառուսի մի քանի քաղաքացիներ։

«Ահաբեկիչ Պուտինն ու նրա ենթակաները ամեն օր սպանում են անմեղ մարդկանց։ Այս հրեշին հաղթելու համար ավելի շատ զենքեր են անհրաժեշտ: Մենք խնդրում ենք բարեկամ երկրներին ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Հանրահավաքում, որպես խորհրդանիշ և ի նշան երախտագիտության, ցուցադրվել են այն երկրների դրոշները, որոնք կանգնած են Ուկրաինայի կողքին։