Ուկրաինայի միացյալ ուժերի հրամանատար. Ուկրաինայի արևելյան շրջաններում թշնամին գերազանցում է մեր զորքերը, մենք զգում ենք մարդկային ուժի պակաս
Ուկրաինայի միացյալ ուժերի հրամանատար. Ուկրաինայի արևելյան շրջաններում թշնամին գերազանցում է մեր զորքերը, մենք զգում ենք մարդկային ուժի պակաս

Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսական ուժերը 7-10 անգամ ավելի շատ են, քան ուկրաինական զորքերը,- այս մասին Գերագույն ռադայում իր ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի միացյալ ուժերի հրամանատար Յուրի Սոդոլը։

«Հակառակորդը մեր թվից 7-10 անգամ ավելի է, մենք կենդանի ուժի պակաս ունենք»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։

Յուրի Սոդոլը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալեքսանդր Սիրկը ելույթ են ունեցել Ուկրաինայի խորհրդարանում մոբիլիզացիայի մասին օրենքի նախագծի հաստատումից առաջ։

Սոդոլը պատգամավորներին կոչ է արել աջակցել օրենսդրական նախաձեռնությանը։

«Դա մեզ շատ է պետք։ Մենք պաշտպանվում ենք վերջին ուժերով»,- ասել է նա։

Մոբիլիզացիայի մասին օրինագիծն այժմ պետք է ստորագրի Վոլոդիմիր Զելենսկին