Ուկրաինայի մայրաքաղաքի կառավարությունը մտադիր է անվանափոխել Ռուսաստանի կամ Բելառուսի անվան բոլոր փողոցները
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կիևում ցանկանում են անվանափոխել 300 փողոց և հեռացնել 60 հուշարձան։ Ինչպես «Ուկրաինական Պրավդա»-ին հայտնել է Կիևի քաղաքային խորհրդի քարտուղար Վլադիմիր Բոնդարենկոն, Ուկրաինայի մայրաքաղաքի կառավարությունը մտադիր է անվանափոխել Ռուսաստանի կամ Բելառուսի անուններով բոլոր փողոցները։
Նախատեսվում է նաև հեռացնել Ռուսաստանի Դաշնության կամ Խորհրդային Միության հետ կապված բոլոր հուշարձանները։
«Հայտնաբերվել է 279 օբյեկտ, որոնց անվանումները պետք է փոխվեն։ Սակայն չենք բացառում, որ դրանց թիվը կարող է ավելանալ։ Մենք սպասում ենք քաղաքացիների առաջարկներին»,- ասել է Բոնդարենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ մինչև ապրիլի վերջ Կիևում Ժողովուրդների բարեկամության կամարի տակ կկանգնեցվի երկու հուշարձան, որից հետո կամարն ինքը կապամոնտաժվի։