Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 25-ը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 25-ը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական լայնածավալ հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 25-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ մեկ հրթիռ ընկել է մանկական հիվանդանոցի տարածքում, ինչի պատճառով հիվանդները տարհանվել են քաղաքի քաղաքային հիվանդանոցներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ տուժած հիվանդանոցի փլատակների տակ քաղաքացիներ են թաղված։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Կիևի Շևչենկո թաղամասում բնակելի տուն է ռմբակոծվել։