Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար. Ուկրաինան սկսել է օկուպացված Ելենովկայում զոհված ռազմագերիների մարմինների վերադարձման գործընթացը

17:51, 30.07.2022

Ուկրաինայի Գերագույն Ռադայում մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ Ուկրաինան սկսել է Ռուսաստանի կողմից օկուպացված Ելենովկայում զոհված ռազմագերիների մարմինների վերադարձման գործընթացը։

Ըստ Դմիտրի Լուբինեցի՝ նա նաև առաջարկել է ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային գալ Ելենովկա և համար ուսումնասիրել ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ ուկրաինացի իրավապաշտպանը պաշտոնապես դիմել էր Կարմիր խաչին և ՄԱԿ-ին, որպեսզի իրեն թույլ տան այցելել Ելենովկա գաղութ և տեսակցել վիրավոր ուկրաինացի գերիներին։

Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 50 մահացածների ցուցակը, որոնք, ըստ Մոսկվայի, սպանվել են գաղութի վրա ուկրաինացիների հարձակման արդյունքում։ Նրանց տվյալներով՝ եւս 73 ուկրաինացի վիրավորվել է։

Կիևը Մոսկվային մեղադրում է Ռուսաստանի կողմից օկուպացված Ելենովկա գաղութում ուկրաինացի գերիների սպանության մեջ և կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությանը աջակցող պետություն։

Նմանատիպ