Ուկրաինայի Լվով քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով քաղաքի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի վրա։
«Ես մեկնել եմ Լվով։ Սպասում ենք տեղեկատվությանը ռազմական վարչությունից։ Խնդրում եմ մի տարածեք լուսանկարներ և տեսանյութեր և մնացեք ապաստարանում», – ասել է Սադովոյը։
Սակայն, ըստ լրատվամիջոցների, քաղաքի թաղամասերից մեկում ուժեղ ծուխ է, իրավիճակը կարող է բարդացնել քաղաքում ուժգին քամին։
Լվովի շրջանային ոստիկանության վարչության պետ Մաքսիմ Կոզիցկիի խոսքով՝ Լվովի մերձակայքում գտնվող Կրիվչիցի ուղղությամբ երեք հզոր պայթյուն է տեղի ունեցել։
«Քանի դեռ օդային ազդանշանի ձայն է հնչում, եղեք հանգիստ և մնացեք ապաստարաններում։ Չհնչեցնեք պայթյունի վայրերը և չլուսանկարեք»,- ասաց նա։