Ուկրաինայի Կրիվի Ռիհ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 14 մարդ
Ուկրաինայի Կրիվի Ռիհ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 14 մարդ

Ուկրաինայի Կրիվի Ռիհ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է մի կին և իր երեք երեխաները։ Այս մասին տեղեկություն է տարածում Դնեպրոպետրովսկի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Ըստ տեղեկությունների՝ մահացածներից մեկը երկու ամսական երեխա է։ Մինչ այդ երեխաների մորը մահացած են գտել փլատակների տակ։ Տեղում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։

Ըստ ԶԼՄ-ների՝ երեկ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռով հարձակվել են Կրիվի-Ռիհի վրա։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է նաեւ 14 մարդ։