Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի վրա ռուսական հարձակման արդյունքում զոհվել է Ռոյթերս լրատվական գործակալության թիմի անդամ Ռայան Էվանսը, երկու լրագրող վիրավորվել է
Ուկրաինայի արևելքում գտնվող Կրամատորսկ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է Ռոյթերս լրատվական գործակալության թիմի անդամ Ռայան Էվանսը, վիրավորվել երկու լրագրող։
Ռայան Էվանսն աշխատել է Reuters-ում որպես անվտանգության խորհրդատու։ Ռոյթերս թիմի անդամները բնակվել են «Սաֆիր» հյուրանոցում, որտեղ իրականացվել է ռուսական հարձակումը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ցավակցությունն է հայտնել մահացած Ռայան Էվանսի ընտանիքին։ Բրիտանացի նախկին զինվոր Էվանսը 2022 թվականից աշխատում էր Ռոյթերսում և պատասխանատու էր լրագրողների անվտանգության համար։
Ռոյթերս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տուժած լրագրողները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է։