Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի վրա ամերիկյան ATACMS-ի հրթիռներով հարձակումից հետո Կրեմլը նախազգուշացնում է ԱՄՆ-ին պատասխան քայլերի մասին
Կրեմլը նախազգուշացնում է ԱՄՆ-ին պատասխան քայլերի մասին այն բանից հետո, երբ Ուկրաինան ամերիկյան «ատակամներով» հարվածեց Ռուսաստանի կողմից օկուպացված Սևաստոպոլին։
Առնվազն չորս մարդ է զոհվել, 151-ը՝ վիրավորվել օկուպացված Ղրիմում հրթիռային հարձակման հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Մոսկվան պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ դեսպանին, որ պատասխան միջոցներ են լինելու։
Մոսկվան մեղադրել է Վաշինգտոնին Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու և հակամարտության փաստացի մաս դառնալու մեջ։
Ըստ Ռուսաստանի՝ հարձակումը «անպատիժ չի մնա», և «անպայման կհետևեն պատասխան քայլեր»։