Ուկրաինայի քաղաքներում զինվորականների դեմոբիլիզացմանն աջակցող ցույցեր են անցկացվել
Ուկրաինայի քաղաքներում զինվորականների դեմոբիլիզացմանն աջակցող ցույցեր են անցկացվել։
Այս պահանջով ակցիա է անցկացվել Կիևում, Օդեսայում, Վիննիցայում, Սումիում, Կրիվոյ Ռոգում, Տերնոպիլում, Զապոռոժյեում և այլ քաղաքներում։
Զինվորականների ընտանիքի անդամները կոչ են արել Ուկրաինայի կառավարությանը՝ մոբիլիզացիայի նպատակով բանակում ծառայության համար կոնկրետ պայմաններ մշակել։ Նրանք պահանջում էին ընդունել օրենք բանակում ռոտացիայի եւ 18 ամիս ծառայելուց հետո դեմոբիլիզացման մասին։
Հանրահավաքի մասնակիցներն ասացին, որ զինվորականների բարոյահոգեբանական և ֆիզիկական վիճակը ծանր է, քանի որ վերջին 18 ամիսների ընթացքում նրանցից շատերն առանց հանգստի գտնվում են ռազմաճակատում։