Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։
Սահմանափակումները վերաբերում են 99 ֆիզիկական և 178 իրավաբանական անձանց։ «Սև ցուցակում» հայտնվել են Պուտինի դուստրերը։
Սահմանափակումներ են մտցվել նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, Ռուսաստանի և Բելառուսի ազգային բանկերի բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Պատժամիջոցներ են կիրառվել Բելառուսի և Ռուսաստանի ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային և օգնել ագրեսորին շրջանցել պատժամիջոցները։