Ուկրաինայի իշխող կուսակցության տվյալներով՝ ռուս զինվորականների կողմից առևանգված Սլավուտիչ քաղաքի քաղաքապետն ազատ է արձակվել
Ռուսական ուժերի կողմից առևանգված Սլավուտիչ քաղաքի քաղաքապետ Յուրի Ֆոմիչևն ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ի ռուսական ծառայությունը՝ հենվելով Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության վրա։
Կուսակցության տվյալներով՝ Սլավուտիչ քաղաքում շարունակվում է խաղաղ ցույցը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Ավելի վաղ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը հայտնել էր, որ ռուսական զորքերը ներխուժել են Կիևի մարզի Սլավուտիչ քաղաք, գրավել քաղաքային հիվանդանոցը և առևանգել քաղաքապետ Յուրի Ֆոմիչևին։