Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ սկսվում է Մարիուպոլից և Վոլնովախից բնակչության տարհանումը
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ սկսվում է Մարիուպոլից և Վոլնովախից բնակչության տարհանումը։ Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հաստատել է, որ մարդասիրական կանաչ միջանցքի բացման գործընթացն ընթացքի մեջ է, և այսպես կոչված լռության ռեժիմը կակտիվանա:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, դա թույլ կտա քաղաքին վերակառուցել կարևոր ենթակառուցվածքները՝ էլեկտրաէներգիա և ջրամատակարարում, ինչպես նաև զարգացնել բջջային կապը: Հնարավոր կլինի նաև անհրաժեշտ սննդամթերք և դեղորայք մատակարարել Մարիուպոլ։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Մարիուպոլում խաղաղ բնակիչների տարհանումը կսկսվի ժամը 11:00-ին։ Երթուղու վրա բացվել է մարդասիրական կանաչ միջանցքը՝ Մարիուպոլ – Նիկոլսկոյե – Ռոզովկա – Պոլոգ – Օրեխով – Զապորոժիե։
Այսպես կոչված Լռության ռեժիմը կգործի մինչև տեղական ժամանակով ժամը 16:00-ն: Մարդասիրական միջանցքի երթուղուց շեղումը խստիվ արգելված է։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այսպես կոչված լռությքն ռեժիմ։