Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանի կողմից արձակված հրթիռը խոցել է Խարկովի արյան փոխներարկման կենտրոնի շենքը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է չորսը՝ վիրավորվել
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանի կողմից արձակված հրթիռը խոցել է Խարկովի արյան փոխներարկման կենտրոնի շենքը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է չորսը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, այսօր առավոտյան հրթիռային հարձակում է իրականացվել Խարկով քաղաքի վրա։ ՏԻՄ-ը հորդորում է բոլոր քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ անցած գիշեր ռուսական հրթիռային հարվածների թիրախ են դարձել Ուկրաինայի 12 շրջաններ։