Ուկրաինայի իշխանությունների տեղեկությամբ, Սումի քաղաքի մանկատնից անվտանգ վայր է հաջողվել տեղափոխել 71 երեխա
Ուկրաինայի իշխանությունների տեղեկությամբ, Սումի քաղաքի մանկատնից անվտանգ վայր է հաջողվել տեղափոխել 71 երեխա։ Երեխաները բունկերում են եղել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ռուսական ուժերը գտնվում են Սումի քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում և մի քանի շաբաթ ինտենսիվ ռմբակոծում են քաղաքը։
«Մարդասիրական միջանցքով տարհանվելու առաջին իսկ հնարավորության դեպքում մենք երեխաներին դուրս ենք բերել մարտական գոտում գտնվող մասնագիտացված մանկատնից»,- ասել է Սումիի մարզի նահանգապետ Դմիտրի Ժիվիցկին, ով Facebook-ում տարածել է տարհանված անչափահասների լուսանկարները։
«Սրանք այն երեխաներն են, ովքեր տարբեր պատճառներով ծնողներ չունեն, և որոնց մեծ մասը մշտական բժշկական օգնության կարիք ունի»,- ասել է նահանգապետը։