Ուկրաինայի իշխանությունները սկսել են Դոնեցկի Ռուսաստանի կողմից չգրավված տարածքներից պարտադիր տարհանման գործընթացը

13:23, 02.08.2022

Ուկրաինայի իշխանությունները սկսել են Դոնեցկի Ռուսաստանի կողմից չգրավված տարածքներից պարտադիր տարհանման գործընթացը։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Այսօր Կրոպիվնիցկ է ժամանել առաջին գնացքը՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Մենք բոլորին դիմավորեցինք և տեղավորեցինք»,- ասել է Վերեշչուկը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները Դոնեցկի մարզից պարտադիր տարհանումը կապում են ձմեռային սեզոնի մոտենալու հետ։ Կիևում հայտարարում են, որ Դոնեցկի մարզում, որի մի մասը վերահսկվում է Կիևի, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանի կողմից, ռազմական գործողությունների պատճառով վնասվել են ջեռուցման և էլեկտրական համակարգերը, ինչի պատճառով քաղաքացիների համար անհնար է մնալ այնտեղ ձմռանը:

Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում քաղաքացիների տեղափոխման, բնակեցման և ֆինանսական աջակցության համար։ Պարտադիր տարհանումից հետո քաղաքացուն կտրվի ժամանակավոր տեղահանվածի վկայական։ Այն մարդիկ, ովքեր հրաժարվում են պարտադիր տարհանումից, փաստաթուղթ կստորագրեն, որ իրենք են պատասխանատու իրենց և իրենց երեխաների կյանքի և առողջության համար։

Նմանատիպ