Ուկրաինայի իշխանությունները որոշել են հարկադիր տարհանել 3000 երեխայի և նրանց ծնողներին Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի 44 բնակավայրերից
Ուկրաինայի իշխանությունները որոշել են հարկադիր տարհանել 3000 երեխայի և նրանց ծնողներին Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի ռազմաճակատի մոտ գտնվող 44 բնակավայրերից։
Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ, համայնքների և տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է, որ որոշումը կայացվել է բարդ անվտանգության իրավիճակի պատճառով։
Դեկտեմբերի 30-ին Չեռնիգովի մարզի 14 սահմանամերձ գյուղերում նույնպես հայտարարվել է բնակչության պարտադիր տարհանման մասին։ Կուլեբայի տվյալներով՝ հունիսի 1-ից ի վեր առաջնագծից անվտանգ վայրեր արդեն տարհանվել է 150,000 մարդ։ Նրանց թվում են գրեթե 18,000 երեխա և ավելի քան 5,000 սահմանափակ շարժունակություն ունեցող մարդիկ։