Ուկրաինայի իշխանությունները ՄԱԿ-ից և Կարմիր խաչից պահանջում են ներգրավվել Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների մահվան հետաքննության գործընթացին
Ուկրաինայի իշխանությունները ՄԱԿ-ից և Կարմիր խաչից պահանջում են ներգրավվել Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների մահվան հետաքննության գործընթացին:
Ինչպես հայտնի է 50-ից ավել ուկրաինացի գերի է սպանվել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում գտնվող գաղութի վրա հարձակման ժամանակ։ Մոսկվան և Կիևը միջադեպի համար մատնացույց են անում ։ Կարմիր խաչից ասում են, որ վիրավորներին ժամանակին տարհանելու համար կփորձեն մտնել Ելենովկա գաղութ։
Ռուսաստանի տվյալներով հարձակման հետևանքով տասնյակ բանտարկյալներ վիրավորվել են, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ուկրաինայի նախագահն արձագանքել է միջադեպին: Վլոլոդիմիր Զելենսկին պահանջել է ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությանը աջակցող պետություն։
«Ինձ տեղեկացրել են Ելենովկայում օկուպանտների հարվածելու մասին։ Դա դիտավորյալ ռազմական հանցագործություն էր։ Դա ուկրաինացի գերիների դիտավորյալ զանգվածային սպանություն էր։ 50-ից ավել մարդ է մահացել: Երբ Ազովստալի պահակները լքեցին գործարանը, Կարմիր խաչի կոմիտեն և ՄԱԿ-ը դարձան երաշխավորներ, որ նրանց կյանքն ու առողջությունը պաշտպանված կլինեն։ Ուկրաինայի զինված ուժերը, անվտանգության ծառայությունները, հետախուզության գլխավոր վարչությունը և Գերագույն ռադայում մարդու իրավունքների պաշտպանը համատեղ դիմում են ՄԱԿ-ին և Կարմիր Խաչին որպես երաշխավոր։ Ես աջակցում եմ այս կոչին, այժմ երաշխավորները պետք է պաշտպանեն հարյուրավոր ուկրաինացի զինվորների կյանքը։ Ես կավելացնեմ, որ Ռուսաստանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչությանը աջակցող պետություն։ Ուստի հատկապես դիմում եմ ԱՄՆ-ին:Այս որոշումը անհրաժեշտ է, և այն պետք է կայացվի հիմա։ Ռուսաստանը բազմաթիվ ահաբեկչական գործողություններով ապացուցել է, որ ահաբեկչության ամենամեծ աղբյուրն է աշխարհում»,- ասել է Զելենսկին։