Ուկրաինայի իշխանությունները չեն հաստատում տեղեկությունն այն մասին, որ Մարիուպոլում ուկրաինական բանակի 36-րդ բրիգադի ստորաբաժանումը հանձնվել է ռուսներին
Ուկրաինայի իշխանությունները չեն հաստատում տեղեկությունն այն մասին, որ Մարիուպոլում ուկրաինական բանակի 36-րդ բրիգադի ստորաբաժանումը հանձնվել է ռուսներին

Ուկրաինայի իշխանությունները չեն հաստատում տեղեկությունը, որ Մարիուպոլում ուկրաինական բանակի 36-րդ բրիգադի ստորաբաժանումը հանձնվել է ռուսներին։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի խոսքով՝ 36-րդ բրիգադի ծովային հետևակայինները ճեղքել են պաշարումը բարդ ու ռիսկային մանևրի արդյունքում և միացել Ազովի լեգեոնի մարտիկներին։

«36-րդ բրիգադը մասամբ խուսափեց պարտությունից և լրացուցիչ լուրջ հնարավորություններ ստացավ, փաստորեն երկրորդ շանս ստացավ։ Քաղաքի պաշտպանական համակարգը մեծացել և ամրապնդվել է»,- ասել է Արեստովիչը։

Ուկրաինայի ՊՆ-ն չի հաստատում ուկրաինացի ծովային հետևակայինների հանձնվելու մասին տեղեկությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 1026 ուկրաինացի զինվոր զենքերը վայր է դրել շրջափակված Մարիուպոլ քաղաքում և հանձնվել ռուսական զորքերին։