Ուկրաինայի իշխանություններ - Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի չորս շրջանների վրա, կան զոհեր
Ուկրաինայի իշխանություններ - Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի չորս շրջանների վրա, կան զոհեր

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը հերթական անգամ հրթիռային հարված է հասցրել ուկրաինական քաղաքներին՝ առնվազն մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել, ևս 4 մարդ համարվում է անհետ կորած։ Լրատվամիջոցները գրում են, որ գուցե նրանք թաղված են եղել փլատակների մեջ։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հրթիռային հարձակումների թիրախ են դարձել չորս շրջան։ Զապորոժիեում փրկարարներն ու ոստիկանները ներկայումս աշխատում են վեց տեղանքում: Հրթիռն ընկել է բնակելի թաղամասում։ Երեք մարդ վիրավորվել է:

Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում պայթյունի ալիքի հետեւանքով միկրոավտոբուսային տաքսի է շրջվել: 20 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել:

Կրիվոյ Ռոգի շրջանում հրթիռակոծության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս երեք քաղաքացի հավանաբար մնացել են փլատակների տակ։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը նույնպես առնվազն չորս հարված է հասցրել Խարկով քաղաքին։ Արդյունքում վնասվել է արտադրական օբյեկտ և ուսումնական հաստատություն։ Մեկ մարդ վիրավորվել է. Ռմբակոծվել է նաեւ Զմիեւ քաղաքը, որտեղ փրկարարները կարողացել են ավերակներից դուրս բերել երեք մարդու։

Մի քանի պայթյուն է հնչել նաև Խմելնիցկի շրջանում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։