Ուկրաինայի Իրպեն քաղաքում սպանել են ամերիկացի լրագրողի, ինչպես ասում է Կիևի ոստիկանապետը, նա դարձել է ռուս զինվորների թիրախը
Ուկրաինայի Իրպեն քաղաքում սպանել են ամերիկացի լրագրողի, ինչպես ասում է Կիևի ոստիկանապետը, նա դարձել է ռուս զինվորների թիրախը

Ուկրաինայի Իրպեն քաղաքում ամերիկացի լրագրող է սպանվել: Այս մասին գրում է «BBC»-ն՝ հիմնվելով Կիեւի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովի վրա։

Նեբիտովի խոսքով՝ լրագրողը դարձել է ռուս զինվորների թիրախ։

Նրա խոսքով, ևս երկու լրագրող վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

«BBC»-ն գրում է, որ սա արտասահմանցի լրագրողի մահվան առաջին դեպքն է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։