Ուկրաինայի Իրպեն քաղաքում եւս մեկ վրացի մարտիկ է զոհվել։
Տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին։ Հայտնի է նաև մահացածի ինքնությունը։
Բացի այդ, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են երեք վրացի մարտիկներ՝ Դավիթ Ռատիանին, Գիա Բերիաշվիլին և Բախվա Չիքոբավան։ Նրանցից երկուսը՝ Դավիթ Ռատիանին և Գիա Բերիաշվիլին մի քանի օր առաջ տեղափոխվել են Վրաստան։ Նրանց այսօր կհուղարկավորեն զինվորական պատվով։