Ուկրաինայի հետախուզություն. Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանումը սկսել է տեղակայվել Արևմտյան Ռուսաստանում

19:35, 05.08.2026

Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանումը սկսել է տեղակայվել Արևմտյան Ռուսաստանում, – այս մասին նշված է Ուկրաինայի հետախուզության զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ ստորաբաժանումը կարող է ունենալ մինչև 120 բալիստիկ հրթիռ և վեց արձակման սարք։

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Չեռնյակը հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է Հյուսիսային Կորեայի շուրջ 90 զինծառայողից բաղկացած հրթիռային ստորաբաժանում տեղակայել Ռուսաստանի արևմուտքում՝ Վորոնեժի մարզում, իր 112-րդ հրթիռային բրիգադի կազմում։

Արևմտյան ԶԼՄ-ների գնահատմամբ՝ Փհենյանն արդեն Ռուսաստան է ուղարկել 40 միավոր KN-23 և KN-24 բալիստիկ հրթիռների նոր խմբաքանակ, իսկ անցյալ շաբաթ Ռուսաստանը, գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, հյուսիսկորեական երկու հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

Նմանատիպ