Ուկրաինայի հետախուզական ծառայությունը հայտնում է, որ հունվարի 24-ին պետք է փոխանակվեին ռազմագերիները, և իրենք ստուգում են տեղեկատվությունը խոցված ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիների հնարավոր լինելու մասին

Ուկրաինայի հետախուզական ծառայությունը հաստատում է, որ հունվարի 24-ին Ուկրաինան և Ռուսաստանը պետք է փոխանակեին ռազմագերիներին։ Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական ստորաբաժանման ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի խոսքով՝ ծրագրված փոխանակումը դեռ չի կատարվել։

Յուսովի խոսքով՝ Ուկրաինան ճշտում է ռուսական տեղեկությունն այն մասին, որ Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76 ինքնաթիռում կարող էին ուկրաինացի ռազմագերիներ լինել։

Ռուսական իշխանությունների տվյալներով՝ ուկրաինացի զինվորականների կողմից խոցված ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի։

Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, Ուկրաինայի ՊՆ-ն չի կարող հաստատել, որ Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառը եղել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարձակումը։