Ուկրաինայի հավաքականի նոր համազգեստի վրա պատկերված է Վրաստանի դրոշը # 1TVSPORT
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն ներկայացրել է Ուկրաինայի հավաքականի նոր համազգեստը, որը թույլ կտա թիմին անցկացնել ստուգողական հանդիպումներ։ Բազմաթիվ տարրերի հետ միասին նոր համազգեստի վրա պատկերված են տարբեր երկրների դրոշներ, որտեղ գտնվում է նաև Վրաստանի դրոշը։
Ուկրաինայի հավաքականը կանցկացնի ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի վերջին ընկերական հանդիպումները, իսկ առաջին հանդիպումը նշանակված է մայիսի 11-ին։
Ընկերական խաղերից և մարզաշապիկների վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի United24 ծրագրին, որն այնուհետ կծախսվի Ուկրաինայի վերականգնման վրա»,- ասել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը։
«Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան և ազգային հավաքականը աջակցում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ U24 հարթակին, որը միավորում է ողջ քաղաքակիրթ աշխարհը Ուկրաինայի շուրջ՝ ռեսուրսներ փնտրելու համար: