Ուկրաինայի հատուկ գործողությունների հրամանատարության տվյալներով՝ «Սև կայծ» շարժման հետ համատեղ հարձակում է իրականացվել զենք և զինտեխնիկա տեղափոխող ռուսական երկու նավերի վրա
Ուկրաինայի հատուկ նշանակության ստորաբաժանումները, համագործակցելով «Սև կայծ» շարժման հետ, գրոհել են ռուսական երկու՝ «Կոմպոզիտոր Ռախմանինով» և «Ասկար-Սարիջա» նավերը, որոնք զենք ու զինտեխնիկա էին տեղափոխում։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունը։
Նավերը խոցվել են Կասպից ծովում՝ Կալմիկիայի Հանրապետության ափերի մոտ։
Հատուկ գործողությունների հրամանատարության տվյալներով՝ «Սև կայծ» շարժման ներկայացուցիչները նրանց մանրամասն տեղեկություններ են տրամադրել նավի երթուղու և բեռների մասին։
Այս նավերը պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական բեռների փոխադրմանը մասնակցելու համար։