Ուկրաինայի հանրային պաշտպանի տվյալներով՝ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 71 երեխա
Ուկրաինայի հանրային պաշտպանի տվյալներով՝ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 71 երեխա

Ռուսական ագրեսիան խլեց 71 երեխայի կյանք, վիրավորվեց ավելի քան 100-ը ։ Այդ մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովան։

Ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվության հրապարակումից հետո Դենիսովան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին՝ անհապաղ փակել Ուկրաինայի օդային տարածքը և այդպիսով դադարեցնել ռուսական ահաբեկչությունը։

Հիշեցնենք, որ երեկ ռուսական օդուժը ռմբակոծել է Մարիուպոլի մանկական հիվանդանոցն ու ծննդատունը։ Ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ անչափահաս:

Ուկրաինայի նախագահը կատարվածը որակել է ռազմական հանցագործություն։