Ուկրաինայի ԳՇ. Ռուսաստանը շարունակում է մոբիլիզացնել հակաօդային համակարգեր և կրակ բացել Ուկրաինայի հարավի բնակավայրերի ուղղությամբ
Ուկրաինայի ԳՇ. Ռուսաստանը շարունակում է մոբիլիզացնել հակաօդային համակարգեր և կրակ բացել Ուկրաինայի հարավի բնակավայրերի ուղղությամբ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը շարունակում է մոբիլիզացնել հակաօդային համակարգեր և կրակ բացել Ուկրաինայի հարավի բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տեղեկություններն ասում են, որ Ռուսաստանը չի դադարեցնում հարձակումը Արևելյան գործողությունների գոտում։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուս զինվորականները շարունակում են վերախմբավորվել, կազմակերպել կրակակետեր և վերականգնել ստորաբաժանումների մարտունակությունը։ Ըստ նրանց՝ ռուս օկուպանտները վերահսկողություն են պահպանում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների և անեքսիայի ենթարկված Ղրիմի միջև ցամաքային միջանցքի նկատմամբ։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ուկրաինացի զինվորները կարողացել են հետ մղել 11 հարձակում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Ոչնչացվել է 8 տանկ, 11 զրահամեքենա և 5 մեքենա։ Ոչնչացվել է 14 թռչող սարք։

Ակտիվ մարտեր են ընթանում Պոպասնայայում և Ռուբեժնոյում։ Օկուպանտները փորձում են գրոհել Լիման և Սևերոդոնեցկ քաղաքները։

Երեկ երեկոյան ուժգին պայթյուններ են հնչել Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում, որտեղ, ըստ տարբեր տեղեկությունների, ավելի քան 20 շենք է վնասվել։

Մարիուպոլում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Ռուսաստանը վերսկսել է քաղաքի «Ազովստալ» գործարանի գրոհը։