Ուկրաինայի գլխավոր շտաբում հայտարարում են, որ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված հրադադարի մեկնարկից հետո ռուսական բանակը առաջնագծում իրականացրել է ավելի քան 100 հարձակում

19:18, 08.05.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված հրադադարի մեկնարկից հետո ռուսական բանակը շարունակել է հարձակողական գործողությունները ամբողջ ճակատային գծի երկայնքով. գրանցվել է 117 մարտական բախում։ Այս մասին նշված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից հրապարակված օրական հաշվետվության մեջ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ ամենաշատ բախումներ՝ 41, տեղի են ունեցել Պոկրովսկի ուղղությամբ։ Լիմանի ուղղությամբ ռուսական ուժերը հարձակվել են 17 անգամ։

Հաշվետվության համաձայն՝ Խարկովի ուղղությամբ ուկրաինական ուժերը հետ մղել են թշնամու երկու հարձակում, մեկ այլ մարտական բախում դեռ շարունակվում է։

Բացի այդ, ռուսական բանակը հարձակումներ է իրականացրել Կուպյանսկի, Կրամատորսկի, Տորեցկի և այլ ուղղություններով։ Ռուսաստանում՝ Կուրսկի մարզում, ուկրաինացիները հետ են մղել ռուս զինվորականների յոթ հարձակում։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, Ուկրաինայում մայիսի 8-ից 11-ը հրադադարի ռեժիմ է հայտարարել։

Նմանատիպ