Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, ուկրաինացի զինվորականները վերահսկողություն են հաստատել ավելի քան 20 բնակավայրերի վրա
Ուկրաինայի գլխավոր շտաբը հրապարակել է ամենօրյա զեկույց, ըստ որի Ուկրաինայի զինված ուժերը որոշակի հաջողություններ են գրանցում Կիևի և Չեռնիգովի մարզերում։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ վերականգնվել է վերահսկողությունը Կիևի և Չեռնիգովի շրջանների ավելի քան 20 բնակավայրերի նկատմամբ։
«Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Դեմիդովի, Դիմերի, Լիտվինովկայի, Գավրիլովկայի, Կոզարովիչի, Ժովտնևոյի, Գլեբովկայի, Յասնոգորոդկայի, Տալակունի, Սուխոլուչիեի, Լիպովկայի, Գավրոնշչինայի բնակավայրերում»,- ասվում է հայտարարությունում:
Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի հիմնական ջանքերն ուղղված են արդեն իսկ գրավված դիրքերի պաշտպանությանը, զորքերի վերախմբավորմանը և Բելառուսի Հանրապետության տարածքում մարտական կարողությունների վերականգնմանը։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օկուպացիոն ուժերը մեծ ջանքեր են գործադրում արևելյան օպերատիվ գոտում հարձակողական գործողություն իրականացնելու համար։