Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինական զորքերի դուրսբերումը Մարիուպոլից շարունակվում է
Մարիուպոլից ուկրաինական զորքերի դուրսբերումը շարունակվում է,- հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Ուկրաինայի գլխավոր շտաբի վրա։
Ըստ տեղեկությունների՝ Մարիուպոլի ուղղությամբ ինտենսիվ մարտեր չեն ընթանում։ Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը հույս ունի, որ Ռուսաստանը կկատարի իր խոստումը, և ուկրաինացի զինվորների կյանքին վտանգ չի սպառնա։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է գրանցել ուկրաինացի պաշտպաններին, այդ թվում՝ վիրավորներին, ովքեր լքում են «Ազովստալ» գործարանը։ Գրանցվելուց հետո յուրաքանչյուր ուկրաինացի պաշտպան լրացնում է հարցաթերթիկ՝ նշելով իր անձնական տվյալները, օրինակ՝ անունը և ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև մերձավոր ազգականները: Այս տեղեկատվությունը Կարմիր Խաչին թույլ է տալիս հետևել գերիների ճակատագրին և օգնել նրանց ընտանիքների հետ հարաբերություններում: