Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ փետրվարի 24-ից մայիսի 8-ը Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է 25500 զինծառայող.
Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ փետրվարի 24-ից մայիսի 8-ը Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է 25500 զինծառայող.

Փետրվարի 24-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ կորցրել է 25500 զինծառայող։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի գլխավոր շտաբի վրա։

Գործակալության տվյալներով ոչնչացվել է՝ 1130 տանկ (8-ը՝ վերջին 24 ժամում), 2741 զրահամեքենա (28՝ վերջին մեկ օրում), 509 հրետանային համակարգ և 179 հրթիռային համակարգ, 86 հակաօդային պաշտպանության համակարգ, 199 ինքնաթիռ և 156 ուղղաթիռ, 1961 մեքենա։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ոչնչացվել է նաև 12 նավ, 360 օպերատիվ-տեխնիկական անօդաչու թռչող սարք, 39 հատուկ տեխնիկա և 92 թևավոր հրթիռ։