Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ ռուսական բանակը մասնակի հաջողությունների է հասել Նիկոլաևում
Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ ռուսական բանակը մասնակի հաջողությունների է հասել Նիկոլաևում: Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի ամենօրյա ակնարկում։
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, ռուս զինվորականները մասնավորապես առաջ են շարժվել դեպի Բլագոդատնոեի մոտ գտնվող բնակավայր:
Նրանց տեղեկություններով՝ ռուսական բանակը շարունակում է հրետակայաններից ու տանկերից կրակել Յուժնոբուգսկի տարծքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։
Ուկրաինայի գլխավոր շտաբը նաև նշում է, որ ռուսական բանակը մեծ կորուստների ֆոնին պրոֆեսիոնալ պատրաստված և մոտիվացված զինվորների խիստ պակաս ունի։
Պատերազմի ուսումնասիրությունների ամերիկյան ինստիտուտի տեղեկության համաձայն ՝ ռուսները առաջիկա ամիսներին դժվար հավանական , որ զգալի տարածքներ կգրավեն։ Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի արևելքում ռուսական բանակի հարձակողական գործողությունը կորցրել է թափը։ Ինստիտուտի ներկայացուցիչները նշում են, որ Ռուսաստանի գլխավոր խնդիրն այն է, որ ռուսական բանակը չի կարողանում մարտավարական ձեռքբերումները օպերատիվ հաջողության վերածել։