Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է զորքերի դուրսբերումը Զապոռոժյեի շրջանից
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է զորքերի դուրսբերումը Զապոռոժյեի շրջանից

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է զորքերի դուրսբերումը Զապոռոժյեի շրջանից։ Ինչպես գրում է «BBC»-ն, այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած ամենօրյա տեղեկատվության մեջ։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ Ռուսաստանը պատրաստվում է դուրս բերել օկուպացիոն անձնակազմը Զապոռոժյեի մարզից։

Որպես դրա ապացույց՝ Ուկրաինայի գլխավոր շտաբը բերում է այն փաստը, որ ռուսական ստորաբաժանումներն արդեն լքել են բնակավայրը։ Նաև ռուսները լքում են իրենց տները Պոլոգ և Ինժեներնոյե բնակավայրերից՝ իրենց հետ տանելով գողացված գույքը։ Իսկ Բուրչակ բնակավայրում ռուսները ժամանածների մարդահամար են անցկացնում՝ կամավոր տարհանման նպատակով։

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է նաև, որ ուկրաինացի զինվորականները Զապոռոժյեի շրջանում մի քանի ուղղություններով հաջողության են հասել և հակառակորդի կորուստը կազմում է 230 մարդ։ Ոչնչացվել է 15 միավոր տարբեր տեսակի զինտեխնիկա և զինամթերք։