Ուկրաինայի գլխավոր շտաբը ամիսներ տեւած մարտերից հետո հաստատում է Դոնեցկի մարզի Անդրեևկա գյուղի ազատագրումը
Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատում է Դոնեցկի մարզի Բախմուտից հարավ գտնվող Անդրեևկա գյուղի ազատագրումը ամիսներ տեւած մարտերից հետո։
Ուկրաինայի Զինված ուժերի երրորդ մարտական բրիգադի անդամների խոսքով՝ Անդրեևկայի ռուսական կայազորը մի քանի օր տեւած մարտերից հետո շրջափակվել և ոչնչացվել է։ Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ Անդրեևկայի գրավումն ու պահպանումը առանցքային կլինի Բախմուխտի աջ եզրում բեկում մտցնելու համար։
«Երրորդ հարձակվող բրիգադն ազատագրել է Անդրեեւկա բնակավայրը։ Կայծակնային գործողության արդյունքում Անդրեևկայի ռուսական կայազորը շրջափակվել է, կտրվել հիմնական ուժերից և ոչնչացվել»,- ասվում է բրիգադի հաղորդագրության մեջ։
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի 72-րդ բրիգադը ոչնչացվել է իր տեխնիկայի զգալի մասով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել ուկրաինական ուժերի կողմից Անդրեևկայի գրավումը։