Ուկրաինայի գլխավոր շտաբ - Ուկրաինայի զինված ուժերը ռմբակոծել են զինամթերքի պահեստը Ռուսաստանի Բրյանսկի մարզում
Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Բրյանսկի մարզում ռմբակոծել են զինամթերքի պահեստը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովման 1060-րդ կենտրոնը։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հայտնում են, որ տեղում տեղի է ունեցել առնվազն ութ պայթյուն։
«Դիտարկման արդյունքները վկայում են զորամասի տարածքում առնվազն երկու կրակի օջախի և երկրորդական պայթյունի նշանների առկայության մասին։ Առավոտյան ժամը վեցին ուժեղ հրդեհ է բռնկվել Բրյանսկի շրջանի օբյեկտում»,- ասված է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Տուլի մարզում գտնվող ռազմավարական քիմիական գործարանին, որը զինամթերք, վառոդ և այլ նյութեր է արտադրում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար։